Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացել է Հայր Եղյան

Blog Image
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խոր ցավով տեղեկացավ Տորոնտոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու հիմնադիր և հովվապետ Գերհարգելի Հայր Եղյա Ծայրագույն Վարդապետ Քիրեջյանի մահվան մասին։ Վերջինիս անմնացորդ հովվական ծառայությունը, հոգևոր առաջնորդությունն ու ազգանվեր առաքելությունը մնայուն հետք են թողել ինչպես Տորոնտոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդների, այնպես էլ ողջ համայնքի վրա։
Դեսպան Անահիտ Հարությունյանի և դեսպանության անձնակազմի անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Հայր Եղյա Ծայրագույն Վարդապետ Քիրեջյանի հարազատներին, Հայ կաթողիկե եկեղեցու հավատավորներին և բոլոր նրանց, ովքեր սգում են Գերհ. Հ. Եղյա Ծ. Վրդ. Քիրեջյանի մահը։
Send