Պենտագոնը միլիարդատեր Իլոն Մասկի xAI ընկերության «Grok» ԱԻ չաթբոտին կտրամադրի իր ներքին տվյալներին հասանելիության հնարավորություն, հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Հեգսեթը նշել է, որ Google-ի Gemini գեներատիվ արհեստական բանականությունը նույնպես կգործարկվի նախարարությունում մինչև հունվարի վերջ։
«Associated Press» գործակալության տվյալներով՝ նեյրոնային ցանցերին կտրամադրվեն ռազմական տեղեկատվական համակարգերից, այդ թվում՝ հետախուզական տվյալների բազաներից ստացված բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան։

Русский