Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան

Blog Image

 

Երեխաների հաճախ հիվանդացությունը պայմանավորված է ոչ միայն վարակների ազդեցությամբ, այլև կենսակերպային և շրջակա միջավայրի գործոններով։

Կայուն օրակարգ և բավարար քուն: Քնի պակասը նվազեցնում է օրգանիզմի պաշտպանողական կարողությունները և բարձրացնում վարակների նկատմամբ խոցելիությունը։

Ֆիզիկական ակտիվություն և մաքուր օդ
Օրվա ընթացքում շարժումը և բաց տարածքներում գտնվելը նպաստում են շնչառական համակարգի բնական պաշտպանական մեխանիզմների պահպանմանը։

Առողջ տնային միջավայր
Սենյակի ճիշտ ջերմաստիճանը, օդի խոնավությունը և կանոնավոր օդափոխությունը նվազեցնում են հիվանդացության ռիսկը։

Ախտանշանների վաղ հայտնաբերում
Վաղ փուլում ուշադրություն դարձնելը թույլ է տալիս ժամանակին միջամտել և կանխել բարդացումները։

Բուժում՝ մասնագետի խորհրդով 
Բուժման ճիշտ մոտեցումը հիմնվում է բժշկական գնահատման և անհատական ցուցումների վրա։ Երեխաների առողջությունը ձևավորվում է կանխարգելիչ, համակարգված մոտեցման շնորհիվ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Send