Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք, Արտանիշում «Ford»-ը հարվածել է խոշոր եղջերավոր անաuունի, ապա բախվել «ՎԱԶ 2121»-ի, կnվը uատկել է․ Shamshyan

Blog Image

Մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Արտանիշ գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «Ford» մակնիշի բեռնատարով հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված խոշոր եղջերավոր անասունին ապա բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով կովը սատկել է, իսկ «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։


 

Send