Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց Ժամանց ՍՊՈՐՏ

Ռոնալդուի և Ջորջինայի հարսանիքի ամսաթիվը հայտնի է

Blog Image

Սաուդական «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ամուսնանալ իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

Կրիշտիանուն և Ջորջինան հարաբերությունների մեջ են 2016 թվականից, բայց միայն հիմա են որոշել ամուսնանալ։ Արարողությունը նախատեսված է օգոստոսի 1-ին։ Միջոցառումը տեղի կունենա Պորտուգալիայի Սինտրա քաղաքի մոտ Քինտա դա Ռեգալեիրա պալատում և այգու համալիրում։

Ռոնալդուն և Ջորջինան հանդիպել են 2016 թվականին Մադրիդի Gucci խանութում, որտեղ ֆուտբոլիստի ապագա ընկերուհին աշխատելիս է եղել որպես խորհրդատու։ Նրանք առաջին անգամ իրենց հարաբերությունների մասին խոսել են 2017 թվականի սկզբին։ Զույգն այժմ մեծացնում է 5 երեխա։

Send