Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպել. Shamshyan

Blog Image

Հոկտեմբերի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Մարիամ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորներից մեկը խնդրել է իրեն ալկոհոլային խմիչք տալ, սակայն ինքը մերժել է, քանի որ վերջինս արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղեկցորդուհին ոստիկաններին հայտնել է, որ քիչ անց նա նկատել է, որ նշված ուղևորն օգտագործում է իր մոտ եղած ալկոհոլը։ Մոտենալով ուղևորին՝ վերցրել է ալկոհոլի տարան, ինչից հետո վերջինս սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ապա ձեռքով դիպել է նրա ոտքին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ուղևորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Պատա Մ․-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։ Մարիամ Մ․-ն աշխատում է «Wizz Air» ավիաընկերությունում՝ որպես ուղեկցորդուհի։

Send