Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Խամենեիի խորհրդականը uպառնացել է, որ Թեհրանը կխորտակի Հորմուզի մոտ ԱՄՆ ռազմածովային նավերը

Blog Image

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային սպառնացել է խորտակել Հորմուզի նեղուցի մոտ եղած ԱՄՆ ռազմածովային բոլոր նավերը, որոնք ամերիկյան շրջափակման մաս են կազմում, հաղորդել է CNN-ը։

Խորհրդականը զգուշացրել է, որ ամերիկյան ռազմանավերը իրանական բալիստիկ հրթիռների հասանելիության սահմաններում են։

«Ամերիկյան ռազմածովային ուժերը այժմ մեր հրթիռային կայանքների նշանառության տակ են, և մենք դրանք բոլորը կխորտակենք։ Մենք թույլ չենք տա, որ դրանցից որևէ մեկը մեզանից փախչի», - ասել է ռազմական խորհրդականը։

«Ամենայն հավանականությամբ, մեր եղբայրները տեղաշարժել են կայանքները, և հիմա դրանք թիրախավորում են «USS Abraham Lincoln»-ը և բոլոր ամերիկյան ռազմանավերը», - նշել է Ռեզային։

Send