Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չարլզ III արքան Թրամփին է նվիրել շահագործումից դուրս եկած «HMS Trump» սուզանավի զանգը (տեսանյութ)

Blog Image

Միացյալ Թագավորության Չարլզ III արքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել շահագործումից դուրս եկած և ապամոնտաժված «HMS Trump» բրիտանական սուզանավի զանգը։

«Ես ուրախ եմ ձեզ նվիրել ձեր քաջարի անվանակցի ղեկային աշտարակի օրիգինալ զանգը՝ որպես անձնական նվեր։ Եթե երբևէ անհրաժեշտ լինի կապվել մեզ հետ, պարզապես զանգահարեք»,- ասել է Մեծ Բրիտանիայի թագավորը։

Թագավորը զանգը նվիրվել է ՆԱՏՕ-ի և AUKUS-ի (Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ պաշտպանական դաշինք) արժեքի մասին քննարկումից հետո։

 

Send