Ռուսաստանը չունի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) վրա հարձակվելու ծրագրեր, Digi24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռադու Միրուցան։
«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը որևէ մտադրություն ունի հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, իսկ այդ քննարկումները շարունակվում են», - ասել է նախարարը։
Ռումինիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետախուզական գործակալությունները հնարավոր հարձակման որևէ նշան չեն տեսնում։

Русский