ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը սահմանել է ոչ պաշտոնական համազգեստ՝ իր նախարարների, քարտուղարների և խորհրդականների շքեղ կոշիկները փոխարինելով մատչելի Florsheim ապրանքանիշով, գրել է Independent-ը:
Նա անձամբ է պատվիրում մոդելները, որոնք, ի դեպ, Մայքլ Ջեքսոնն էլ է նախընտրել։
Ըստ դիտորդների՝ նախագահը, ըստ երևույթին, չի բավարարվում գերագույն հրամանատար լինելով. նա նաև Սպիտակ տան «անձնական ոճաբանն է»: Թրամփն այնքան հաճախ է իր աշխատակազմի համար գնում իր սիրելի կոշիկի ապրանքանիշը, որ այն ընկալվում է որպես ոչ պաշտոնական համազգեստ:
«Wall Street Journal»-ը նշել է նորաձևությանը հետևող նախագահը կաշվե կոշիկներ է պարտադրում իր օգնականներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան հյուրերին: Նրան հատկապես դուր են եկել Վիսկոնսինից կոշկեղենի ընկերության արտադրանքը: Ստացողները փորձում են կրել կոշիկները, երբ Թրամփը մոտակայքում է: Ապրանքի գինը՝ 145 դոլար կամ 59.90 դոլար զեղչի ժամանակ, չի համարվում բարձր նորաձևություն: Թրամփն այնքան նվիրված է ապրանքանիշին, որ երբեմն փորձում է կռահել իր զրուցակիցների չափսը հանդիպումների ժամանակ: Նա անմիջապես պատվեր է տալիս, և մեկ շաբաթ անց ծանրոցը հասնում է, երբեմն՝ նախագահի անձնական ստորագրությամբ տուփի վրա։
Փոխնախագահ ՋեյԴի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստացել են իրենց կոշիկները դեկտեմբերին Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Այնուհետև նախագահը անկեղծորեն ասել է նրանց, որ իրենց կոշիկներն «անորակ» են։ Անմիջապես դրանից հետո նա հանել է Florsheim-ի կատալոգն ու հարցրել կոշիկի չափսը։ Նախարարների կաբինետի քարտուղարը հրաժարվել է «Louis Vuitton»-ի կոշիկներից՝ դրանք փոխարինելով Florsheim-ով։
Թրամփի կողմից հաստատված կոշիկներ ունեցող քաղաքական գործիչների ցանկում են նաև տրանսպորտի նախարար Շոն Դաֆին, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։ Թրամփի մտերիմները՝ «Fox News»-ի Շոն Հաննիտին և սենատոր Լինդսի Գրեհեմը, նույնպես անուշադրության չեն մատնվել։

Русский