Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում․ Bloomberg

Blog Image

Միացյալ Նահանգները պատրաստում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։

Այն կկիրառվի, եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիրը, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ-ն քննարկում է տարբեր տարբերակներ, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել «ստվերային նավատորմի» և ռուսական էներգիայի հետ գործարքները հեշտացնող առևտրականների նկատմամբ։ Այս միջոցառումների մասին կարող են հայտարարվել արդեն այս շաբաթ։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը քննարկել է այս ծրագրերը մի քանի օր առաջ եվրոպացի դեսպանների խմբի հետ հանդիպման ժամանակ։ Աղբյուրները ընդգծել են, որ վերջնական որոշումը Թրամփինն է։

 

Send