ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10-15.12.2025թ.)
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 10-ին կեսօրից հետո, 11-ի և 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի դեկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 16.5°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 23.6°C (1953թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.1°C

Русский