ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է ՔՊ-ականներին.
«ՔՊ-ականներին այս խոսույթը, ցինիկ պահվածք ընդամենը վկայում է այն մասին, որ իրենք ո՛չ ընտրվել են, ոչ էլ հաղթել։ Հաղթողը նման կեցվածք չի դրսևորում, սա հաղթողի պահվածք չէ, սա ընտրությունները կեղծած, մարդկանց քվեն գողացած և բռնաճնշումներով իրենց իշխանությանը վերարտադրելու փորձեր անողի կեցվածք է, և իրենք այդ մասին շատ լավ գիտեն։
Իսկ ընդհանրապես, ՔՊ-ական պատգամավորներ և նախարարներ, ձեր խոսույթին «տիրություն» արեք։ Իշխանությունը կուրացնելու և լկտիացնելու հատկություն ունի, ու դուք վաղուց սահմանները անցել եք։
Ամեն անգամ ինչ-որ բան խոսելուց առաջ միշտ հիշե՛ք, որ որևէ իշխանություն հավերժ չէ, հատկապես՝ ձեր իշխանությունը»։

Русский