Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում. ո՞րն է պատճառը

Blog Image

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել չպլանավորված վայրէջք կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է իսպանական պաշտոնական EFE լրատվական գործակալությունը։

Ինքնաթիռը ստիպված է եղել չպլանավորված վայրէջք կատարել Անկարայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար դեպի Երևան թռիչքի ժամանակ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։

Ըստ տեղեկությունների՝ անսարքությունը լուրջ չէ, սակայն վայրէջքի որոշումը կայացվել է անվտանգության կանոններին համապատասխան։

Հաղորդագրության համաձայն՝ Սանչեսը գիշերը կանցկացնի Անկարայում և առավոտյան կմեկնի Երևան։

Send