Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռումինիայի և Ուկրաինայի սահմանի մոտ անօդաչու թռչող սարք է կործանվել

Blog Image

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է կործանվել Տուլչեայի շրջանում՝ Ռումինիայի և Ուկրաինայի սահմանի մոտ։

Անօդաչու թռչող սարքը Ռումինիայի օդային տարածք է մտել Երևանի ժամանակով 4:21-ին, Գալացի քաղաքից մոտավորապես 13 կիլոմետր արևելք։ Դրոնին հետևելու համար օդ են բարձրացել Իսպանիայի ռազմաօդային ուժերի երկու «F-18» կործանիչներ։ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «IAR-330» ուղղաթիռը նույնպես ուղարկվել է օդային հետախուզության։

Անօդաչու թռչող սարքը կործանվել է Գրինդու քաղաքից մոտավորապես 4 կիլոմետր հյուսիս-արևելք։ Բախումից հետո հրդեհ է բռնկվել։ Զոհերի կամ գույքային վնասի մասին հաղորդագրություններ չկան։ Վթարի վայր է ուղարկվել ռազմական որոնողական խումբ՝ տարածքը անվտանգ դարձնելու համար։

Send