Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով:
Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը:
Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ:
Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, #ՎեոլիաԹիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով:
Հետևեք մեր էջին՝ աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Վեոլիա Ջուր / Veolia Armenia
Տեսանյութն այստեղ

Русский