Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Բելգիական պատվիրակությունը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով

Blog Image

«Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը մարտի 30-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում»,- հայտնում են ԿԸՀ-ից։

Հաղորդագրությունում նշված է.

«Պատվիրակությանն ուղեկցել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Պատվիրակները հետաքրքրվել են առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներից։ ԿԸՀ նախագահը ներկայացրել է օրենսդրությունը և հիշեցրել, որ ԿԸՀ-ն անկախ սահմանադրական մարմին է, որը պատասխանատու է ընտրությունների կազմակերպման և իրականացման համար, և պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն։

Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ընտրությունների կազմակերպման հիմնական գործողությունների առանցքային ժամկետները և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ Արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը»։

Send