Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղաuպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Blog Image

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ապրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին։ 

Արարողությանը ներկա են եղել նաև իններորդ շրջանի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների, ինչպես նաև ֆրանսիական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Արարողությանը հնչել են Հայաստանի, Եվրոպայի և Ֆրանսիայի օրհներգերը:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իններորդ շրջանի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը։

Send