Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Ժամանց ՍՊՈՐՏ

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Շումախերն այլևս անկողնային վիճակում չէ

Blog Image

Աշխարհի «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն այլևս անկողնային վիճակում չէ, գրել է «Դեյլի Մեյլ»-ը։

2013 թվականի դեկտեմբերին Շումախերն Ալպերում դահուկներով սահելիս գլխուղեղի տրավմատիկ վնասվածք էր ստացել, որի հետևանքով կոմայի մեջ էր հայտնվել։ 2021 թվականին Netflix-ում թողարկված վավերագրական ֆիլմում նրա կինն ու որդին նշել են, որ վարորդն այլևս ի վիճակի չէ ինքնուրույն շարժվել կամ լիարժեք շփվել ուրիշների հետ։

Ըստ «Դեյլի Մեյլ»-ի՝ Շումախերը այլևս անկողնային վիճակում չէ և կարող է տեղաշարժվել Մայորկայի իր տանը՝ անվասայլակով, թերապևտի և բուժքրոջ օգնությամբ։

57-ամյա Շումախերը 1996-ից 2006 թվականներին եղել է «Ֆերարի»-ի կազմում՝ նվաճելով աշխարհի առաջնության 5 անընդմեջ տիտղոս։ Նա նաև ևս 2 առաջնություն նվաճել է «Բենետոն»-ի հետ (1994 և 1995 թվականներին)։

Send