Թուրքիայի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի Գազիանթեփ-Շանլըուրֆա մայրուղում տեղի է ունեցել շղթայական վթար, որին մասնակցել է 10 մեքենա։
2 մարդ մահացել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Վերջիններից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանություն և փրկարարական ծառայություններ։
Լրատվամիջոցները գրել են, որ վթարի պատճառը խիտ մառախուղն է։ Մայրուղին փակվել է երթևեկության համար։
Տեսանյութն այստեղ

Русский