Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Blog Image

Շուրջ 6 տարի տևած աշխատանքներից հետո ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով և տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։

Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունը։

«Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին՝ Ազգային ժողովի աշխատակազմը որոշեց

ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։ ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է

լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել կայքի հետադարձ կապի միջոցով։

Send