Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վենետիկի՝ uպանությունների հետ կապված «անիծյալ» պալատը վաճառքի է հանվել

Blog Image

Վենետիկի «Անիծյալ» պալատը, որը կապված է սպանությունների և ինքնասպանությունների հետ, վաճառքի է հանվել 17 միլիոն ֆունտ ստեռլինգով։

15-րդ դարի վենետիկյան պատմական պալատը հայտնի է Կա' Դարիո (Պալացցո Դարիո) անվանումով։

Մեծ ջրանցքի ափին տեղակայված անիծված շքեղ առանձնատունը հայտնի է իր մռայլ համբավով։ Այն պատված է բազմաթիվ դժբախտությունների, այդ թվում՝ սպանությունների, ինքնասպանությունների և խորհրդավոր մահերի մասին լեգենդներով։

1489 թվականին վաճառական և դիվանագետ Ջովաննի Դարիոյի համար կառուցված պալատի ներսում կա ինը ննջասենյակ, ութ սյունազարդ լոգարան,  ընդունելության սենյակներ, այգի, նավամատույց և տանիքի տեռաս՝ քաղաքի ջրանցքների և գմբեթների համայնապատկերային տեսարաններով։ Շենքը տեղակայված է Մեծ ջրանցքի ամենահեղինակավոր վայրերից մեկում։ 1908 թվականին Կլոդ Մոնեն նույնիսկ լուսանկարել է այն Վենետիկ կատարած իր միակ այցելության ժամանակ։ 1909-ին պալատի մասին հիշատակվում է Հենրի Ջեյմսի «Իտալական ժամեր» ճանապարհորդական գրքում։

Դարիոյի մահից հետո պալատը անցել է նրա դստերը՝ Մարիետային, և նրա ամուսնուն՝ հարուստ համեմունքների վաճառականին։ Նրանց կյանքը ողբերգությունով է ուղեկցվել. բիզնեսը փլուզվել է, նրա ամուսինը սպանվել է կռվի ժամանակ, իսկ Մարիետան ավելի ուշ ինքնասպան է եղել։ Նրանց որդին մահացել է Հունաստանում՝ առեղծվածային հանգամանքներում, ենթադրաբար՝ վրեժխնդրության հետևանքով։

1896 թվականին ֆրանսիացի բանաստեղծ Անրի դը Ռենիեն վարձակալել է պալատը, իսկ շուտով հիվանդացել է անհայտ հիվանդությամբ ու ստիպված եղել լքել քաղաքը։ 1960-ականներին հայտնի տենոր Մարիո դել Մոնակոն հրաժարվել է իր գնումից՝ շենքը զննելու ճանապարհին տեղի ունեցած լուրջ ավտովթարից հետո։

1970-ականներին այն գնել է իտալացի արիստոկրատ կոմս Ֆիլիպո Ջորդանո դելե Լանցեն, բայց նրան պալատում սպանել է իր սիրեցյալը՝ հարավսլավացի նավաստին, որը հետագայում մահացել է Լոնդոնում։

1980-ականներին շենքը ձեռք է բերել իտալացի մեծահարուստ Ռաուլ Գարդինին, որը հետո ներքաշվել է «Տանգենտոպոլի» կոռուպցիոն սկանդալի մեջ և 1993 թվականին ինքնասպան եղել Միլանում։

2002 թվականին «The Who» խմբի բասիստ Ջոն Էնթվիսլը սրտի կաթվածից մահացել է ամերիկյան հյուրանոցներից մեկում՝ պալատը արձակուրդի համար վարձակալելուց 1 շաբաթ անց։ 2006 թվականին շենքը գնել է ամերիկյան մի ընկերություն, որը ներկայացրել է ներկայիս սեփականատերերին, որոնց ինքնությունը մնում է անհայտ։ Այդ ժամանակվանից ի վեր պալատը դատարկ է մնացել։

Send