Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Աբու Զուհիր ավիաբազայի վրա իսրայելական հարձակումից առաջ կամ ընթացքում թուրքական ռազմական ներկայություն չի եղել․ Թուրքիայի ՊՆ

Blog Image

Սիրիայի Իդլիբ նահանգում Աբու Զուհիր ավիաբազայի վրա իսրայելական հարձակումից առաջ կամ ընթացքում թուրքական ռազմական ներկայություն չի եղել, ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Մենք հայտարարում ենք, որ Սիրիայի Աբու Զուհիր ավիաբազայում իսրայելական հարձակումից առաջ կամ դրա ընթացքում թուրքական ռազմական պատվիրակություն չի եղել», - նշված է հայտարարության մեջ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Իսրայելի կողմից նման «անխոհեմ հարձակումների» դադարեցումը կարևոր է Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։ Նախարարությունը նաև կոչ է արել Իսրայելին պահպանել միջազգային իրավունքը։

Իսրայելը օգոստոսի 18-ին ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աբու Զուհիր ավիաբազային՝ որպես պատճառ նշելով թուրքական ներկայությունը։

Send