Շուտով նոյեմբերի 9-ն է՝ 44-օրյա պատերազմի հրադադարի մասին հայտարարության ստորագրման օրը, որը հայ հասարակության հիշողության մեջ մնացել է նաև ցավոտ զիջումների և կապիտուլյացիայի խորհրդանիշ։
Հանրությունը, սակայն, դեռ չի մոռացել նաև սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը, երբ Հանրային հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի համերգը։ Շատերի գնահատմամբ՝ նման ընտրությունը վիրավորական էր հազարավոր հայ զինծառայողների և ռազմական գործողությունների ընթացքում զոհված խաղաղ բնակիչների հիշատակի նկատմամբ։ Մարդիկ հարցնում են նույնիսկ, թե նոյեմբերի 9-ին, երբ հազարավոր մարդիկ «Եռաբլուր» են բարձրանալու, ո՞ւմ համերգն է հեռարձակվելու Առաջին ալիքով։
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը պատերազմի տարելիցին նվիրված առանձին բովանդակային ռեպորտաժ կամ հաղորդում չէր պատրաստել։ Լրատվական ծառայության գլխավոր թողարկման ընթացքում թեմային հատկացվել էր ընդամենը 1 րոպե 15 վայրկյան․ այդ ընթացքում եթերում ցուցադրվել էին պատերազմի մի քանի կադրեր։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը լրագրողի հարցին, թե արդյոք սեպտեմբերի 27-ին հեռուստաընկերության անդրադարձը համարում է պատշաճ լուսաբանում, պատասխանել էր․ «Դուք ասում եք՝ պատշաճ չէ, մեկ ուրիշը կարծում է՝ պատշաճ է»։
Հասարակական գործիչ, կինովավերագրող Հովհաննես Իշխանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Հանրայինի անդրադարձը սահմանափակվել է մեկնաբանի խոսքով, մինչդեռ ուշագրավը՝ լրատվական ծրագրի վերնագիրն է եղել՝ «Ծանր նյութերի ազդեցության տակ Գարեգին Բ-ին օգտագործում են պետության դեմ․ Գևորգ Սրբազան»։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս զրպարտությունը և կարգալույծ քահանային Սրաբազան կոչելը և այս գրությունը սեպտեմբերի 27-ի մասին նյութի վրա ողջ ընթացքում դնելը պատշաճ է, ապա նա Civic.am-ի պրինտերի դատարկված քարթրիջ է: Թե՞ Ազատության նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը կարծում է, որ Գարեգին Երկրորդի անունը ավազանի անունով չեն գրել, դրանով պիտի գոհ լինեն, որ պատշաճ է: 44-օրյա պատերազմի արդյունքում 2 հոգևորական է զոհվել, 3-ը՝ վիրավորվել, Հայր Սուրբ է անհետ կորել, գոնե էդքան Ազատություն ռադիոյի քթի ծակ ունենայիք, իրանց հարգեիք»,- ասել է Իշխանյանը։
Իշխանյանի խոսքով՝ նույնիսկ Հանրային հեռարձակողի խորհրդի անունն է միայն հանրային։ «7 անդամ ունի, 7-ն էլ նշանակվում են «դու խի չես զոհվել արա»-յի կողմից։
Դրա համար համ ապօրինաբար Ռադիոյի տնօրեն են հանում, դնում, համ էլ թքած ունեն, որ մեր հարգանքի օրը անարգում են մեզ Հանրային հետուստաալիքով։

Русский