ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:
«Ընտրությունները անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան։ Դրանք բազմակուսակցական էին, բաց և մրցակցային», - մամուլի ասուլիսում ասել է դիտորդական առաքելության ղեկավար Նուրլան Սեիտիմովը։
Պաշտոնյան նշել է, որ տեխնիկական սարքավորումները, ընդհանուր առմամբ, գործել են սահուն, իսկ ձայների հաշվարկի գործընթացը՝ օրենքի պահանջներին համապատասխան։

Русский