Ես թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։ Այդ մասին այսօր իր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը
«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,- նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է անցկացնել փետրվարի 16-19-ը Ավստիրայում։

Русский