Դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինին դուրս են հանել Ներկայացուցիչների պալատից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Երկրի վիճակի մասին» ելույթի ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։
Գրինը բարձրացրել էր «Սևամորթները կապիկներ չեն» գրությամբ ցուցանակ։ Սա առաջին դեպքը չէ, երբ դեմոկրատը փորձում է խափանել Սպիտակ տան ղեկավարի ելույթը։
Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթիվ Սկալիզը փորձել է խլել ցուցանակը, մինչդեռ կոնգրեսական Թրոյ Նելսը փորձել է հանգստացնել Գրինին։ Մի քանի հանրապետականներ նույնպես փորձել են պաշտպանել ցուցանակը հեռուստատեսային տեսախցիկներից։ Երբ Էլ Գրինին դուրս են հանել դահլիճից, հանրապետական օրենսդիրները և նախագահի դաշնակիցները վանկարկել են «Ա՛ՄՆ, Ա՛ՄՆ»

Русский