Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max, և ծալովի iPhone Duo․ ի՞նչ արժեն նոր սմարթֆոնները

Blog Image

MediaHub-ը տեղեկացնում է, որ Apple-ը ներկայացրել է նոր iPhone-ները, և միանգամից 3 նոր մոդել՝ iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max և ծալովի iPhone Duo։ 18 Pro-ն և 18 Pro Max-ը հասանելի են չորս գույնով՝ ավանդական արծաթագույն և սև, ինչպես նաև բաց կապույտ և մուգ բալագույն։ Ինչպես նաև Apple-ը ներկայացրել է իր առաջին ծալովի iPhone Duo-ն՝ փորձելով փոխել հենց սմարթֆոնի մասին մեր պատկերացումը՝ միավորելով հեռախոսը և մեծ էկրանը մեկ սարքում։

Նոր սերնդի 18 Pro-ի և 18 Pro Max-ի հիմնական փոփոխությունները վերաբերում են տեսախցիկին, արտադրողականությանը, մարտկոցի աշխատանքին և արհեստական բանականության հնարավորություններին։ iPhone 18 Pro շարքի ամենակարևոր նորամուծություններից մեկը հիմնական տեսախցիկն է։ Apple-ը ներկայացրել է նոր 48MP Fusion Main տեսախցիկ, որն առաջին անգամ iPhone-ում ստացել է փոփոխական դիաֆրագմա։

Փոփոխական դիաֆրագման ավելի մեծ վերահսկողություն է տալիս լուսանկարի վրա։ Այն կարող է օգնել ցածր լուսավորության պայմաններում՝ ավելի շատ լույս ներթափանցելով, իսկ լուսավոր միջավայրում թույլ է տալիս ավելի լավ կառավարել դաշտի խորությունը։

Եթե iPhone 18 Pro-ն դասական iPhone-ի կատարելագործումն է, ապա iPhone Duo-ն ամբողջովին նոր ուղղություն է։ Սա Apple-ի առաջին ծալվող iPhone-ն է։ Եվ Apple-ը պարզապես չի վերցրել սովորական iPhone-ն ու այն դարձրել ծալվող. ընկերությունը սարքի համար վերափոխել է նաև iOS-ի փորձառությունը՝ հաշվի առնելով նոր ձևաչափը, տարբեր դիրքերը և երկու էկրանների աշխատանքը։ iPhone Duo-ի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երկու էկրաններն ունեն նույն կողմերի հարաբերակցությունը։

Դրա շնորհիվ սարքը բացելիս բովանդակությունը կարող է սահուն կերպով տեղափոխվել արտաքին էկրանից ներքին էկրան՝ առանց կտրուկ փոփոխության։ iPhone Duo-ն կարող է լինել հեռախոս, պլանշետ և հենարան։ Apple-ի մոտեցումը iPhone Duo-ի դեպքում միայն «ծալել-բացելը» չէ, սարքը կարելի է օգտագործել տարբեր դիրքերում՝ տարբեր նպատակներով։ Այն կարելի է բացել և օգտագործել որպես մեծ էկրան, տեղադրել անկյան տակ՝ տեսանյութ դիտելու համար կամ օգտագործել առանց ձեռքերն զբաղեցնելու տեսազանգերի ժամանակ։

Apple-ը հայտարարում է, որ iPhone 18 Pro-ն կարող է ապահովել մինչև 36 ժամ տեսանյութի վերարտադրություն, իսկ iPhone 18 Pro Max-ը՝ մինչև 45 ժամ։

ԱՄՆ-ում iPhone 18 Pro-ի արժեքը կսկսվի 1,199 դոլարից, իսկ iPhone 18 Pro Max-ինը՝ 1,299 դոլարից։ iPhone 18 Pro և Pro Max մոդելները նախնական պատվերի համար հասանելի կլինեն սեպտեմբերի 12-ին, իսկ խանութներում՝ սեպտեմբերի 18-ին։
Իսկ ահա նոր iPhone Duo-ի արժեքը կսկսվի 1,999 դոլարից: Սարքը նախնական պատվերի համար հասանելի է հոկտեմբերի 16-ից։ iPhone Duo-ն առաջարկվում է տարբեր հիշողության տարողություններով՝ 256 ԳԲ, 512 ԳԲ, 1 ՏԲ և 2 ՏԲ պահեստային հիշողությամբ։

Մարիաննա Արամյան

Թեգեր :
Send