Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Արաղչին ստացել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցը բացելու առաջարկի վերաբերյալ պատասխանը

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարի միջնորդներով ստացել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկած յոթօրյա ծրագրի առնչությամբ պատասխանը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Թեհրանում կքննարկի այն։

Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը ամերիկյան կողմին է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։ Այնուամենայնիվ, Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 27-ի գիշերը նշել էր, որ Իրանը դեռ սպասում է միջնորդների վերջնական պատասխանին՝ չնայած Թրամփի հայտարարությանը։

«Արաղչին... երեքշաբթի երեկոյան Դոհայում հանդիպել է Կատարի միջնորդների հետ և ստացել ԱՄՆ-ի պատասխանը [իրանական] առաջարկի վերաբերյալ... և չորեքշաբթի օրը Թեհրանում կքննարկի այն»,- հայտնել է գործակալությունը։

Ըստ Reuters-ի՝ աղբյուրը նշել է, որ տարաձայնությունների հիմնական կետերը վերաբերում են Իրանի առաջարկած ծրագրի շրջանակներում քայլերի հաջորդականությանը։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև առկա հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե կաթվածահար է եղել։ Նեղուցը նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի՝ համաշխարհային շուկաներ մատակարարման առանցքային ուղի է։ Արդյունքում՝ շատ երկրներում վառելիքի գները բարձրացել են։

Send