Իսրայելի պաշտպանության բանակի «Առյուծի մռնչյուն» գործողության (2026 թվականի ապրիլի 8) հետևանքով Բեյրութում, Բեքայում և հարավային Լիբանանում սպանվել են «Հըզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատարներ։
- Հասան Մութաֆա Նասեր. Լոգիստիկայի շտաբի հրամանատար, պատասխանատու է եղել զենքի մաքսանենգության և պահեստավորման համար։
- Հետախուզության ավագ սպաներ Ալի Քասեմ, Աբու Ալի Աբբաս և Ալի Հագազի․ վերահսկել են Իսրայելի մասին տեղեկատվության հավաքագրումը և «թիրախների բանկի» ձևավորումը։
- Հրթիռային ուժերի փոխհրամանատար Աբու Մուհամմադ Հաբիբ․ վերահսկել է Իսրայելի վրա հարձակումներն ու խմբավորման հրթիռային հնարավորությունների զարգացումը։
Սպանվել են նաև ավելի քան 250 զինյալներ ու կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում հրետանու և պաշտպանության համար պատասխանատու անձինք։

Русский