Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Իրանում գրավի դիմաց ազատ է արձակել «մաhապատժի դատապարտված» մի ցուցարար

Blog Image

Իրանում հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված և այնուհետև մահապատժի դատապարտված  Էրֆան Սոլթանին ժամանակավորապես ազատ է արձակվել 12,600 դոլար գրավի դիմաց, հայտարարել է նրա փաստաբանը:

Ձերբակալությունից հետո լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել, որ ցուցարարը դատապարտվել է մահապատժի. նրա լուսանկարը արագ տարածվել էր համացանցում ու դարձել բողոքի շարժման խորհրդանիշ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Սոլթանին մեղադրվել է «տեղեկատվություն հավաքելու և ներքին անվտանգության դեմ դավադրության, նաև վարչակարգի դեմ քարոզչական գործունեության» մեջ: Սակայն, հունվարի 15-ին դատական ​​մարմինը պարզաբանել էր, որ նա մահապատժի չի դատապարտվել և մնում է Քարաջի կենտրոնական բանտում՝ հետագա որոշումների սպասելու համար։

Send