«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, իշխանական թիմում ոմանց պահվածքն անգամ անեկդոտի թեմա է դարձել: Պատգամավոր իշխանական կանայք ամեն ինչ անում են նոր նախագահի սիրուն արժանանալու համար, որ ԱԺ բյուջեի բարիքներից, հատկապես գործուղումներից օգտվելու հնարավորություն ունենան։
Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ ամենաակտիվ շրջագայողները եղել են ԱԺ նախագահի «լյուբիմչիկները», օրինակ՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման շրջանում ինքնաթիռից ինքնաթիռ էին թռչում Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը։ Հիմա կազմը կփոխվի, չնայած ՔՊ մեր աղբյուրները նշում են, որ դեռ չգիտեն, թե ովքեր են արժանացել Ռուբինյանի սիրուն` հնարավոր է ինքնահավան Ռուբինյանն առհասարակ ֆավորիտներ չունենա: Նա ո՛չ ընկերներ ունի, ո՛չ մեծ շրջապատ, ո՛չ հարաբերություններ կառուցելու մեծ ցանկություն։ Թիմում, սակայն, նկատել են, որ Ալեն Սիմոնյանի «լյուբիմչիկների» նկատմամբ ակնհայտ ոչ դրական վերաբերմունք ունի, իսկ Արուսյակ Ջուլհակյանին անգամ հրապարակավ խայթում է, երբ տիկինը, խախտելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը, գերազանցում է ելույթների համար սահմանված ժամանակը։

Русский