Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է, Վարկով առողջապահություն. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Թեեւ սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող «Քաղպայմանագրում» դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը եւ հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ «Անձեռնմխելի» է համարվում առաջին 50 համարը:

Ի դեպ, օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջեւ տեղափոխություններ կատարել։ Երկրորդ 50-յակում փոփոխությունը կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու` ով որտեղ լինի։

ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են, այսպես կոչված, առաջատարներից: Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, կամ Մարիա Կարապետյանը եւ այլք։

Մեր տեղեկություններով, մինչեւ ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը և դրա համար ներգրավված ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործումը։ Խոսքը «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագրի մասին է, որով, պաշտոնական պատասխանի համաձայն, Հայաստանին տրամադրվում է «102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։ Անվճար բուժումն արվում է վարկով։

Պետական մարմնի պատասխանից պարզ է դառնում, որ իշխանությունը առողջապահական այս լայնածավալ նախաձեռնությունը փորձում է առաջ տանել ոչ թե սեփական բյուջետային ռեսուրսների հաշվին, այլ պարտքով։ Իսկ սա արդեն ինքնին լուրջ քաղաքական և սոցիալական հարց է առաջացնում. եթե իշխանությունը մարդկանց խոստանում է ապահովագրական համակարգ, բուժսպասարկման ֆինանսական բեռի նվազում, ըստ էության՝ նաև ավելի հասանելի կամ «անվճար» բուժում, ապա ինչո՞ւ է այդ համակարգի ներդրման համար գնացել նոր վարկ վերցնելու ճանապարհոքաղաքական առումով զգայուն շրջան և մոտենում է նախընտրական փուլին, հարցն ավելի քան բնական է դառնում՝ արդյոք քաղաքացիներին ներկայացվող սոցիալական այս խոշոր խոստումը կառուցվում է երկարաժամկետ ֆինանսական կայունության վրա, թե՞ վարկային միջոցներով ձևավորվող մի մեխանիզմի, որը կարող է ծառայել նաև նախընտրական սպասումներ գեներացնելու նպատակին։ Սա հարց է, որի պատասխանը պետությունը պարտավոր է տալ ոչ թե քարոզչական, այլ ֆինանսՊարզաբանում՝ առանց թվերի

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ պաշտոնական գրությամբ հաղորդվել է, որ «Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարի, ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։

Send