ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, ինչի հետևանքով փոխադարձ հայհոյանքներ են հնչել։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Ազգային ժողովից դուրս եկած Ալեն Սիմոնյանին մոտենում է մի քաղաքացի, ԱԺ նախագահն ասում է. «Քո հետ զրուցելու չկա, սրան տարեք»։ Դրանից հետո վեճ է ծավալվում, որի ժամանակ հնչում են հայհոյանքներ:
Ինչի հետևանքով քաղաքացուն բերման են ենթարկում:
«Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- այս մասին MediaHub-ին ասացին ՆԳՆ-ից:

Русский