Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում, կարճ միացման հետևանքով տղամարդ է տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»․ Shamshyan

Blog Image

Ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան պուրակում վարդակ վերանորոգելու ժամանակ բոցի հետևանքով ջերմային այրվածք էլեկտրական աղեղի բոցով, «դեմքի պարանոցի ձախ դաստակի շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, մոտ 7 տոկոս մարմնի մակերես այրվածք» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել մի քաղաքացի։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Դավիթ Ե․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ վիրավորը վնասվածքը ստացել է նշված հասցեում հոսանքի երկարացման լարը վարդակից բաժանելու ընթացքում, երբ տեղի է ունեցել կարճ միացում, որն էլ հանգեցրել է բոց կրակի տարածմամբ, ինչի հետևանքով ստացել է այրվածքներ։

Send