Միացյալ Նահանգները համաձայնել է դադարեցնել Իրանի նավթի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի հետ բանակցությունների ընթացքում, հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։
Ամերիկյան կողմից դեռևս հաստատում չկա։
Բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Վաշինգտոնը համաձայնվել է բանակցությունների ընթացքում ժամանակավորապես դադարեցնել իրանական նավթի արտահանման և վաճառքի վրա կիրառվող պատժամիջոցները։
Խոսքը վերաբերում է OFAC-ի (Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակ) կողմից պատժամիջոցներից ժամանակավորապես ազատման մեխանիզմին (OFAC waiver), որը թույլ է տալիս սահմանափակ գործարքներ կատարել իրանական նավթով մինչև վերջնական համաձայնության հասնելը։
Իրանը պնդում է բոլոր պատժամիջոցների լիակատար և անվերապահ վերացման վրա, մինչդեռ ԱՄՆ-ն առաջարկում է միայն ժամանակավոր ազատումներ բանակցային գործընթացի շրջանակներում։

Русский