Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստան-Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան 30%-ով և կշարունակի․ ՌԴ փոխվարչապետ

Blog Image

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին նվազել է ավելի քան 30%-ով և կշարունակի նվազել, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտավորապես 12 միլիարդ դոլարի։ Սա հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել է մինչև մոտավորապես 8 միլիարդ դոլար», - Չոլպոն-Ատայում կայացած ռուս-ղրղզական տնտեսական ֆորումի շրջանակներում ասել է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ այս տարի գրանցվել է «առևտրաշրջանառության շատ կտրուկ անկում»՝ նախորդ տարվա համեմատ երկու երրորդով։ Փոխվարչապետը կարծում է, որ «այն ակնհայտորեն կշարունակի նվազել»։

Հուլիսին ՏԱՍՍ-ը, հղում անելով Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներին, հաղորդել էր, որ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21.5%-ով։ 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2.196 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.763 միլիարդ դոլարի համեմատ։ Ռուսաստանի բաժինը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ նվազել է 35.1%-ից մինչև 28%։

 

Send