Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է. «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին․ «Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը՝ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու ՀՀ-ի խաղաղությանն ու ինքնիշխանությանը և աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային»։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչս․ «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր փայլուն հաղթանակի առիթով։ Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ ի հեճուկս սպառնալիքներին և ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե․ «Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»:
Բելառուսի նախագահական նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայա․ «Ես անկեղծորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ։ Ժողովրդավարությունը հաղթել է։ Ժողովուրդը համարձակորեն և վճռականորեն ընտրել է ազատությունն ու անկախությունը։ Բելառուսները աջակցում են Հայաստանին դեպի եվրոպական ապագա նրա շարունակական ճանապարհին»։
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։ Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին։ Ես անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ բարեփոխումների, նորարարության և ավելի անվտանգ Եվրոպայի շուրջ՝ միաժամանակ կառուցելով մեր երկրների միջև էլ ավելի ամուր գործընկերություն»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի. «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն պահն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա քննություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա․ «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Եկեք շարունակենք զարգացնել այս նորացված թափը ԵՄ-ՀՀ հարաբերությունները ամրապնդելու համար»։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ նա դրան հասել է «չնայած արտաքին միջամտությանը»։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդու․ «Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության նկատմամբ հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության և սերտ համագործակցության խորացմանը առաջիկա տարիներին»։
Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկեր․ «Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարական ուղուն, ինչպես նաև երկրի դիմակայունության, ինքնիշխանության և բարօրության ամրապնդմանը։ Ավստրիան Հայաստանի կողքին է՝ խաղաղության, տարածաշրջանային կայունության և Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունների ճանապարհին»։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես․ «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարել հօգուտ ժողովրդավարության, կայունության և ապագայի, որն ավելի ու ավելի մոտ է Եվրոպային: Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական միության հետ մերձեցման գործընթացում»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ․ «Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Հայաստանն ընտրել է շարունակականությունը և վերահաստատել իր եվրոպամետ ուղղվածությունը։ Կարևոր ազդանշան առ այն, որ տարածաշրջանի ապագան դեռ շարունակում է գրվել»:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոն․ «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ Շվեդիայի և ԵՄ համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակությանը»։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի․ «Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Նորացված մանդատը արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ջերմ և պատմական կապերն ավելի խորացնելու համար»։

Русский