Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում խոցել է մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր

Blog Image

ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցում խոցել են մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք պատրաստվել են հարվածել առևտրային նավերի, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Իրանը մի քանի միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր է արձակել՝ փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերը խոցել են բոլոր անօդաչու թռչող սարքերը, և նավերի տարանցիկ շարժը շարունակվում է անարգել», - ասվում է հայտարարության մեջ։

«Միջազգային առևտրային միջանցքը մնում է բաց տարանցիկ փոխադրման համար», - ընդգծել է CENTCOM-ը։

Send