Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները

Blog Image

Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվել՝ սահմանելով մուտքի նոր կանոններ առանց վիզայի երկրների քաղաքացիների համար: Համապատասխանաբար, հունիսի 30-ից սկսած, Ռուսաստան մուտք գործել ցանկացող առանց վիզայի երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն 72 ժամ առաջ տեղեկացնել իշխանություններին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ գրանցման համար կստեղծվի RuID միասնական պորտալի բջջային հավելված:

«Դա պետք է արվի Ռուսաստան նախատեսված մուտքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան չորս ժամ առաջ», - ասաց նա:

Հավելվածի միջոցով դիմում ներկայացնելուց հետո և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց առաջ, համապատասխան ռուսական մարմինները կստուգեն քաղաքացու տեղեկությունները: Եթե քաղաքացուն թույլատրվի մուտք գործել, նա կստանա համապատասխան կոդ, որը պետք է ներկայացնի սահմանապահին: Առանց այս կոդի օտարերկրացին չի թույլատրվի մուտք գործել Ռուսաստան:

Միևնույն ժամանակ առաջարկվում է 2028 թվականի հունվարի 1-ից դադարեցնել միգրացիոն քարտերի լրացումը։ Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ միգրացիոն քարտերում առկա տվյալների փոխանակումն արդեն իրականացվում է էլեկտրոնային եղանակով պետական մարմինների միջև։

Նախատեսվում է նաև ստեղծել նոր պետական տեղեկատվական ռեսուրս՝ «Օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլ»։

Send