«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի իր մանդատից։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Դավիթ Առուշանյանը կուսակցության ընտրական ցուցակով 67-րդ համարն է եղել։
«Հրաժարվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։ Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի»,– հայտնել է Առուշանյանը։

Русский