Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը․ տեսանյութ

Blog Image

 

Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը։

ArmeniaSputnik-ի հետ զրույցում Սևանավանքի վանահայր տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը նշեց, որ կայծակի հարվածը 17։30-ի սահմաններում է եղել՝ երեկոյան ժամերգության պահին։ Թեպետ ժամերգությունը Սևանավանքի մյուս եկեղեցում՝ Սուրբ Առաքելոցում է անցկացվել, բայց եկեղեցու այս հատվածում ևս այդ ժամին մարդիկ եղել են։
 

«Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Փաստորեն խաչը շանթարգել է դարձել»,- նշեց տեր Մինասը։

Կայծակն այնքան ուժեղ է եղել, ոչ միայն խաչն է վնասվել, այլև գմբեթը։ Հիմա ժամանակավոր լուծում է տրվել, գմբեթը ծածկվել է՝ թույլ չտալու, որ անձրևաջրերը ներս լցվեն։ 

 

Send