ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել մարտի 30-ին Լոռու մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Լոռու մարզային փրկարարական վարչություն ժամը 23:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ախթալա բնակավայրի Օրջոնիկիձե 1 հասցեում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել է տանտերը՝ 39-ամյա Սմբատ Պ.-ն, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրդեհի հետևանքով Սմբատ Պ.-ի հայրը՝ 64-ամյա Աշոտ Պ.-ն, ով նույնպես պայքարել է կրակի տարածման դեմ, ստացել է ձեռքերի 2-րդ, 3-րդ աստիճանի, գլխի մազածածկույթի, պարանոցի այրվածքներ, ինչի համար բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Русский