Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թրամփը դիտարկել է Իրանին «արագ և վճռական» հարված հասցնելու հնարավորությունը․ «NBC News»

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալս Թրամփը դիտարկել է Իրանին «արագ և վճռական» հարված հասցնելու հնարավորությունը, սակայն նրա խորհրդականները չեն կարողացել համոզել նրան, որ նման քայլը կհանգեցնի վարչակարգի արագ փլուզմանը, հաղորդել է «NBC News»-ը:

Հեռուստատեսության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը իր ազգային անվտանգության թիմին հստակեցրել է, որ ցանկացած ռազմական գործողություն պետք է լինի կարճաժամկետ և կոշտ, և չներքաշի երկիրը երկարատև հակամարտության մեջ: Սակայն խորհրդականները չեն կարողացել երաշխավորել, որ հարվածից հետո Իրանի իշխանություններն արագ կկորցնեն վերահսկողությունը:

«NBC News»-ի աղբյուրների համաձայն, վարչակազմը նաև վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է տարածաշրջանում բավարար ռեսուրսներ չունենալ Իրանի պատասխան գործողություններին հակազդելու համար, որոնք նրանք համարում են գործնականում անխուսափելի։

Վերջնական արդյունքում, նշել է հեռուստաալիքը, այս իրավիճակը կարող է համոզել Թրամփին սկզբում հաստատել ավելի սահմանափակ ռազմական գործողություն՝ պահպանելով անհրաժեշտության դեպքում հետագա սրման հնարավորությունը։

 

Send