Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ապրիլին Թրամփը կմեկնի Չինաստան, Սին ԱՄՆ կգնա տարեվերջին

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կայցելի Միացյալ Նահանգներ մինչև տարեվերջ։

«Ես ապրիլին կմեկնեմ Չինաստան։ Նա կգա տարեվերջին, և ես անհամբեր սպասում եմ նախագահ Սիի հետ հանդիպմանը», - ասել է Թրամփը Դավոսից Վաշինգտոն թռչող ինքնաթիռում լրագրողներին։

ԱՄՆ նախագահը նաև հիշատակել է նախկինում լարված հարաբերությունները, բայց ընդգծել, որ դրանք այժմ գերազանց են։ «Նայեք, թե ինչ գյուղատնտեսական արտադրանք են նրանք գնում։ Նրանք գնում են սոյա, շատ սոյա, և դա ուրախացնում է մեր ֆերմերներին և ինձ»,- ասել է Թրամփը։

Հոկտեմբերին Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ ընդունել է Չինաստան 2026 թվականի ապրիլին այցելելու հրավերը։ Նա նաև ասել էր, որ Սին էլ կայցելի Միացյալ Նահանգներ։

 

Send