Սեֆերթեփե թուրքական բնակավայրում (Թաշ Թեփելերի շրջան) հնագետները հայտնաբերել են 12,000 տարվա վաղեմության քարե բարձրաքանդակներ և ուլունք՝ մարդկային դեմքերով։
Այս հայտնագործությունը, որը հնությամբ գերազանցում է բուրգերին և այլ հուշարձանների, ապացուցում է, որ 12,000 տարի առաջ այս տարածաշրջանում գոյություն է ունեցել համայնքների բարդ, փոխկապակցված մշակութային ցանց, գրել են ԶԼՄ-ները։
Ըստ մասնագետների՝ սա արմատապես փոխել է մարդկային քաղաքակրթության ծագման մասին գիտական պատկերացումները։

Русский