Մենք, ամենայն հավանականությամբ, այսօր Պակիստանից պատվիրակություն կընդունենք, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Կիրակի օրվանից, երբ իրանական պատվիրակությունը վերադարձավ Թեհրան, մինչև այսօր բազմաթիվ հաղորդագրություններ են փոխանակվել պակիստանցի միջնորդի միջոցով։ Մեր դիրքորոշումները շատ հստակ արտահայտվել են այն ժամանակ և փոխանակման ընթացքում», - ասել է Բաղային։
Ավելի վաղ Իրան-ԱՄՆ բանակցություններ էին տեղի ունեցել Պակիստանում։ Հանդիպումն ավարտվել էր առանց պատերազմի ավարտի մասին համաձայնագրի։

Русский