Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։
«Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված, որը ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի ուղղությամբ հարձակումներ իրականացնելու համար։ Կամ «Flydubai»-ի չվերթի դեպքում։ Կարծում եմ՝ նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաները հասկացան, թե որքան անփույթ էր այն ծրագրված՝ անապահովության զգացում ստեղծելու և Իրանին կամ այլ դերակատարների մեղադրելու նպատակով»,-ասել է Բաղային։

Русский