Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի «Հայէրոնավիգացիա» ընկերությանը վճարել են 434,316 եվրո՝ Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար։
«Վճարումները կատարվել են Եվրոկոնտրոլի [Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական] կազմակերպություն կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ։

Русский