ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է X սոցիալական ցանցում իր կողմից կատարված գրառումը, որը վերաբերել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությանը։
Գրառման մեջ երկու անգամ հիշատակվել էր Հայոց ցեղասպանությունը։
Գրառումը մի քանի ժամ կանգուն էր մնացել, ապա ջնջվել։ Ավելի ուշ Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը պարզապես տեղեկատվություն է հրապարակել Ծիծեռնակաբերդ այցելության մասին։
Ավելի ուշ Վենսի աշխատակազմը հայտնել է, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որը փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չի եղել:

Русский